Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իսպանական շաբաթ» Երևանում

«Իսպանական շաբաթ» Երևանում
11.10.2012 | 12:12

Իսպանականության տոնին ընդառաջ հոկտեմբերի 12-18-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է «Իսպանական շաբաթ» մշակութային միջոցառումների շարք:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են բանախոսություններ, կիթառի երեկոներ, իսպանական, լատինաամերիկյան պարերի երեկոներ, տեսաֆիլմեր: Կներկայացվեն նաև վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, մասնավորապես` «Լոպե» (Լոպե դե Վեգա. իսպանական դրամատուրգիայի հայր), «Փնտրում ենք հեղափոխություն» (Չե Գևարայի անավարտ մնացած հեղափոխություն), «Անցնելով սահմանները» (Սալվադոր Դալի, Գարսիա Լորկա և 27-ի սերունդ):
Մշակութային օրերի շրջանակում նախատեսվում են իսպանական գրականության երեկո (գրական խաղ-ներկայացում), ցլամարտ, արգենտինական տանգոյի երգի երեկո, որի ընթացքում հանդես կգա արգենտինահայ երգչուհի Վալերիա Չերեկյանը, ինչպես նաև հյուրասիրություն Կուբայի և Մեքսիկայի ռիթմերի ներքո (մատե, գասպաչո, պաելա, գինի):
«Իսպանական շաբաթը» նշվելու է «Նարեկացի» արվեստի միությունում: Բոլոր միջոցառումների համար մուտքն ազատ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ